Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 800
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2020 թվականի N 800

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 53-րդ կետի բ) ենթակետի, հիմք ընդունելով Գառնիկ Հովհաննիսյանի կողմից 2020 թվականի հուլիսի 8-ին Եղվարդ համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, <<Արդիլիս>> ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը, և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.

1.Քաղաք Եղվարդ, ՆԱՏԻ այգետարածք, 10-րդ թաղամաս, թիվ 3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գառնիկ Հրանտի Հովհաննիսյանին պատկանող 07-004-606-005 կադաստրային համարի հողամասը վերահասցեավորել և տրամադրել հետևյալ հասցեն՝ քաղաք Եղվարդ, ՆԱՏԻ այգեգործական թաղամաս, 7-րդ փողոց, N 10: 

2.Քաղաք Եղվարդ, ՆԱՏԻ այգեգործական թաղամաս, 7-րդ փողոց, N 10 հասցեում  գտնվող, սեփականության իրավունքով  Գառնիկ Հրանտի Հովհաննիսյանին պատկանող  07-004-0606-0005 կադաստրային ծածկագրի հողամասում  2015 թվականին ինքնակամ կառուցված 177.5 քմ արտաքին մակերեսով այգետնակը, 12.8 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 7.1 քմ արտաքին մակերեսով ամառային խոհանոցը, 11.3 քմ ծածկոցը, 4.8 քմ արտաքին մակերեսով սանհանգույցը և 13.5 քմ պարիսպը ճանաչել օրինական:

3․ Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 60-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 476700 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 24

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner