Համաձայն <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 13-րդ հոդվածի, Եղվարդ համայնքի ղեկավարի 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1001 որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 8-րդ կետի՝ որոշում եմ.
1. Հաստատել Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 2018 թվականի դեկտեմբերի 14-ի մրցույթային հանձնաժողովի հետևյալ կազմը.
1) Բենիամին Թադևոսյան - Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի բնապահպանության, գյուղատնտեսության և հողօգտագործման վերահսկողության բաժնի պետ.
2) Հայկազ Լևոնյան - Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ.
3) Ալեքսան Հարությունյան - Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ.
4) Սամվել Սահակյան - Կոտայքի մարզպետարանի աշխատակամի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով բաժնի գլխավոր մասնագետ.
5) Հարություն Հովհաննիսյան - Եղվարդ համայնքի ավագանու անդամ.
6) Կարինե Ստեփանյան - Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի ուսուցչուհի.
2. Մրցույթի լիազորված անձ նշանակել Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Մուրադխանյանին: