Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Եղվարդ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 26-ի N 78-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Տալ թույլտվություն ԱՁ Սեյրան Հովհաննիսյանին Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 39-րդ փողոց 58 շենք 1/1 հասցեում գործող մանրածախ առևտրի խանութում 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում իրականացնելու.
1) ոգելից խմիչքների արտադրանքի մանրածախ վաճառք.
2) ծխախոտի արտադրանքի մանրածախ վաճառք:
2. Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ Արմեն Սարգսյանի վրա: