Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի փետրվարի 19-ին Վարդան Գաբրիելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Վարդան Հենրիկի Գաբրիելյանի դիմումը և թույլատրել նրան գյուղ Զովունի, 9-րդ փողոց 102-7/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0045-0108 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02032017-07-0047) իրականացնել օժանդակ շինության կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Վարդան Հենրիկի Գաբրիելյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: