Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի սեպտեմբերի 13-ին Մելինե Գևորգի Ավդալյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Մելինե Գևորգի Ավդալյանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 21-րդ փողոց, 31 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0051-0019 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 07062019-07-0082) իրականացնել բնակելի տան և պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Մելինե Գևորգի Ավդալյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: