Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Անդրանիկ Հրաչյայի Սմբատյանի դիմումը քաղաք Եղվարդ, Աբովյան փողոց 8/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0074-0052 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03022020-07-0095) բնակելի տան, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել քաղաքացի Անդրանիկ Հրաչյայի Սմբատյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: