Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Վարդան Բաբկենի Հակոբյանի դիմումը Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, թիվ 11-2/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0034-0148 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման N 10092019-07-0111) բնակելի տան կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել քաղաքացի Վարդան Հակոբյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: