Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի օգոստոսի 13-ին Եկատերինա Իվանովնա Զադորկինայի լիազորված անձ Տիմոֆեյ Իվանի Զադորկինի կողմից ներկայացված դիմումը`որոշում եմ.
1. Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 26-րդ փողոց N 28 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Եկատերինա Իվանովնա Զադորկինային պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 07082019-07-0124) գույքային միավորի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները.
1) 0,0507 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 26-րդ փողոց N 28.
2) 0,0493 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 26-րդ փողոց N 28/1։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: