Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2021 թվականի հունվարի 13-ին Սեդրակ Հապետյանի, Ալվարդ Խուկեյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Սեդրակ Հապետյանին և Ալվարդ Խուկեյանին տրամադրել Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 39-րդ փողոց, 47-3/1 հասցեում գտնվող, 07-029-0035-0122 կադաստրային համարի հողամասում բնակելի տան, պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: