Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի հուլիսի 18-ին Հովիկ Մխիթարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել քաղաքացի Հովիկ Արամայիսի Մխիթարյանի դիմումը և թույլատրել նրան քաղաք Եղվարդ, Գարեգին Նժդեհի թաղամաս, 4-րդ փողոց, N 5 և 7 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0245-0043 և 07-004-0245-0042 կադաստրային ծածկագրերի հողամասերում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ N 26062019-07-0046, N 26062019-07-0007) իրականացնել բնակելի տան և պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Հովիկ Արամայիսի Մխիթարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: