Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման հավելվածով հաստատված կարգի 46.2 կետի ա) ենթակետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 1-ի N 40 որոշումը` որոշում եմ.
1.Բավարարել Եղվարդ համայնքի բնակիչ Ստյոպա Քաջիկի Նիկոլյանի դիմումը և Կոմիտաս-Չարենց փողոցների խաչմերուկում նրան վարձակալության իրավունքով տրամադրել 20 քմ տարածք ժամանակավոր տաղավար տեղադրելու համար և կնքել տարածքի վարձակալության մասին պայմանագիր:
2. Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3. Պարտավորեցնել քաղաքացի Ստյոպա Քաջիկի Նիկոլյանին ժամանակին համայնքապետարանի դրամարկղ վճարել հատկացված տարածքի վարձավճարը: