Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի ապրիլի 12-ին Հայկ Ալոյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել քաղաքացի Հայկ Ալոյանի դիմումը և թույլատրել նրան գյուղ Զովունի, 35 փողոց, N 8 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 72-12 կադաստրային համարի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2080079) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․ Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հայկ Ալոյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: