Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Եղվարդ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 27-ի N 63-Ն որոշման՝ որոշում եմ.
1. Տալ թույլտվություն ԱՁ Մարատ Գևորգյանին Չարենցի 15/2 հասցեում գործող մանրածախ առևտրի խանութում 1-ին և 2-րդ եռամսյակների ընթացքում իրականացնելու.
1) ոգելից խմիչքների արտադրանքի մանրածախ վաճառք.
2) ծխախոտի արտադրանքի մանրածախ վաճառք:
2. Որոշման կատարման հսկողությունը դնել Հրահատ Մկրտչյանի վրա: