Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1227
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 2018 թվականի N 1227

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ

Համաձայն   Քաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ մասի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 10-րդ, 11-րդ կետերի   և 22.1-րդ կետի, հիմք ընդունելով Բենյամին Մարտիրոսյանի կողմից 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Եղվարդ համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, <<ՍԿԶԲՆԱԿԵՏ-2012>> ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ դիմումի առարկա ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը`որոշում եմ.

Գյուղ Արագյուղ, 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 8 հասցեում գտնվող,  Բենյամին, Հրաչյա և Կարինե Մարտիրոսյաններին սեփականության իրավունքով պատկանող 07-012-0018-0001 կադաստրային ծածկագրի հողամասի վրա 1960-2000 թվականներին ինքնակամ կառուցված 211,99 քմ արտաքին մակերեսով  բնակելի տունը, 11,15 քմ արտաքին մակերեսով սանհանգույցը, 19,67 քմ արտաքին մակերեսով թոնրատունը, 65,27քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 21,66քմ արտաքին մակերեսով մառանը, 47,30քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 25,02քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը, 5,90քմ մակերեսվ ծածկոցը, 20,48քմ մակերեսով ծածկոցը և 12,85քմ մակերեսով ծածկոցը ճանաչել օրինական՝ անվճար կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 71

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner