Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի փետրվարի 17-ին Հայկ Ալավերդյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հայկ Արթուրի Ալավերդյանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 36-րդ փողոց 2/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0080-0059 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01022020-07-0102) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Հայկ Արթուրի Ալավերդյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: