Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի հունիսի 4-ին Ինգա Մեհրաբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ինգա Կամոյի Մեհրաբյանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 10-րդ փողոց, 74/7-2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0206-0032 հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21052020-07-0053) իրականացնել բնակելի տան և պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Ինգա Մարտիրոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: