Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի ապրիլի 2-ին Ղուկաս Եղիազարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ղուկաս Նորայր Եղիազարանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 25-րդ փողոց 1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0076-0043 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20052019-07-0026) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Ղուկաս Նորայր Եղիազարանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: