Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 106
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 18-րդ հոդվածի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 

1<<Եղվարդի N 1 մանկապարտեզ>>, <<Եղվարդի N 2 մանկապարտեզ>>, <<Զովունիի մանկապարտեզ>>, <<Զորավանի մանկապարտեզ>>, <<Եղվարդի արվեստի դպրոց>>, <<Զովունիի երաժշտական դպրոց>>, <<Եղվարդի մշակույթի տուն>> և <<Զովունիի մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ների կողմից կատարվող ծառայությունների դիմաց հավաքագրվող տեղական վճարների համար սահմանել 50% զեղչ հաշմանդամ, ծնողազուրկ, չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների, նույն ընտանիքից ՀՈԱԿ հաճախող երեք և ավելի երեխաների (մեկ երեխայի), զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների համար: Զինվորական ծառայության ժամանակ զոհված զինծառայողների երեխաների, ինչպես նաև Արցախյան մարտերի ընթացքում Եղվարդ համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների  համար սահմանել 100% զեղչ: Յուրաքանչյուր երեխա կարող է օգտվել նշված արտոնություններից միայն մեկից:

2. Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի <<Համայնքային ենթակայության կրթական հաստատությունների տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին>> N 63 որոշումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԹԵԼՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner