Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Ժորա Սարգսի Սագսյանի դիմումը Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 0317684) անասնագոմի և պահեստի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․ Պարտավորեցնել քաղաքացի Ժորա Սարգսյանին կառուցապատման աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: