Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 26-րդ, 31-րդ և 32-րդ կետի ա) և բ) ենթակետերի, հիմք ընդունելով Տիգրան Միրզախանյանի կողմից 2020 թվականի հունիսի 1-ին Եղվարդ համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, <<Արդիլիս>> ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը, շինությունների բնութագիրը և այն հանգամանքը, որ դիմումի առարկա ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը`որոշում եմ
1. Գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 23 շենք, բնակարան 4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Տիգրան Մայիսի Միրզախանյանին պատկանող բնակարանին կից 2016 թվականին ինքնակամ կառուցված 20.37 քմ մակերեսով կցակառույցը ճանաչել օրինական:
2.Ինքնակամ կցակառույցների զբաղեցրած հողատարածքները ճանաչել բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ինքնակամ շինության օրինականացման համար սահմանված վճարը՝ 16889 դրամը, Եղվարդ համայնքի բյուջե վճարելու պահից: