Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի հուլիսի 3-ին Դավիթ Սարգսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Դավիթ Համայակի Սարգսյանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 14-րդ փողոց 11 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0029-0005 կադաստրային համարի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06122019-07-0155) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Դավիթ Համայակի Սարգսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: