Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2021 թվականի հունվարի 13-ին Վահե Մելքոնյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Վահե Հմայակի Մելքոնյանի դիմումը և թույլատրել նրան գյուղ Զովունի, 11-րդ փողոց, 81-3/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0017-0042 կադաստրային համարի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03082017-07-0010) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Վահե Հմայակի Մելքոնյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: