Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման հավելվածով հաստատված կարգի 46.2 կետի ա) ենթակետի` որոշում եմ.
1.Բավարարել Եղվարդ համայնքի բնակիչ Թաթուլ Աշոտի Միքայելյանի դիմումը և Շիրակի փողոցում նրան վարձակալության իրավունքով տրամադրել 20 քմ տարածք ժամանակավոր տաղավար տեղադրելու համար և կնքել տարածքի վարձակալության մասին պայմանագիր:
2. Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3. Պարտավորեցնել քաղաքացի Թաթուլ Աշոտի Միքայելյանին ժամանակին համայնքապետարանի դրամարկղ վճարել հատկացված տարածքի վարձավճարը: