Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 314
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2017 թվականի N 314

ԳՈւՅՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՃԱՆԱՉԵԼՈւ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2837-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 63-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 978-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման, ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը` որոշում եմ.

1. Եղվարդ համայնքի կադաստրային քարտեզի 07-004-0070-0059 ծածկագրից 0.01606 հա համայնքային նշանակության բնակավայրերի այլ հողամասի վրա քաղաքացի Մկրտիչ Գէորգի Պէքմէզեանի կողմից ինքնակամ կառուցված 10,73 քմ  պարիսպը ճանաչել որպես համայնքային սեփականություն:

2. Օրինականացնել Եղվարդ համայնքի կադաստրային քարտեզի 07-004-0070-0059 ծածկագրից 0.01606 հա համայնքային նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված պարիսպը և տրամադրել հետևյալ հասցեն` քաղաք Եղվարդ, Չարենցի փողոց, N 133/4:

3. Եղվարդ համայնքի կադաստրային քարտեզի 07-004-0070-0059 ծածակագրի բնակավայրերի նշանակության  0.01606 հա այլ հողամասը փոխադրել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի:

4. Համաձայն ներկայացված հողամասի գլխավոր հատակագծի (հավելված 1) հնգօրյա ժամկետում դիմել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ մարզերի միավորված ստորաբաժանում` Եղվարդ համայնքի կադաստրային քարտեզի 07-004-0070-0059 ծածկագրից 0.01606 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և  շինության  համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական ստանալու համար:

5. Օրինական ճանաչված կառույցի նկատմամբ պետական գրանցում ստանալուց հետո, 15 օրյա ժամկետում շինությունը և հողամասը Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածի 34 և 35 կետերով սահմանված պայմաններով ձեռք բերելու առաջարկությամբ դիմել կառուցապատումն իրականացրած անձին` Մկրտիչ Գէորգի Պէքմէզեանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 24

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner