Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 311
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2017 թվականի N 311

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն   Հայաստանի Հանրապետության քաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ մասի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 10-րդ, 11-րդ կետերի   և 22.1-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2017 թվականի հոկտեմբերի 11-ին Լևիկ, Հայկ, Արտակ Աբրահամյանների և Արաքսյա Սեդրակյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ դիմումի առարկա ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը`որոշում եմ.

  1.Եղվարդ համայնքի կադաստրային քարտեզի 0051-0019 ծածկագրի տակ գտնվող, Լևիկ, Հայկ, Արտակ Աբրահամյաններին և Արաքսյա Սեդրակյաննի սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա 1988 թվականին ինքնակամ կառուցված 308,0 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 44,5 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 13,5 քմ արտաքին մակերեսով ծածկոցը, 96,9 քմ արտաքին մակերեսով մառանը, 54,2 քմ արտաքին մակերեսով գոմը, 23,8 քմ արտաքին մակերեսով ծածկոցը, 18,6 քմ արտաքին մակերեսով ծածկոցը և 4,95 քմ արտաքին մակերեսով պարիսպը ճանաչել օրինական՝ անվճար կարգով: 

 2.Լևիկ, Հայկ, Արտակ Աբրահամյաններին և Արաքսյա Սեդրակյանին պատկանող բնակելի կառուցապատման հողամասին և շինություններին տրամադրել հետևյալ հասցեն` քաղաք Եղվարդ, Պարույր Սևակի թաղամաս, 3-րդ փողոց, տուն N 24: 

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 24

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner