Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի մարտի 19-ին Հայկ Հովհաննեսի Գևորգյանի կողմից ներկայացված դիմումը`որոշում եմ.
1.Գյուղ Զովունի, 27-րդ փողոց 16 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հայկ Հովհաննեսի Գևորգյանին պատկանող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 19032019-07-0031) գույքային միավորի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները.
1) 0,0500 հա մակերեսով (թիվ 1 բաժանվող մաս) նոր առաջացող գույքային միավորին՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 27-րդ փողոց, N 16.
2) 0,0500 հա մակերեսով (թիվ 2 բաժանվող մաս) նոր առաջացող գույքային միավորին՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 27-րդ փողոց, N 16/1 :
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: