Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1290
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 սեպտեմբերի 2020 թվականի N 1290

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Հովաննես Հայրապետյանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 25-ին Եղվարդ համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, <<Սկզբնակետ>> ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը, և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.

 

1. Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 17-3/3(անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 25062020-07-0056) և Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 17-3/1-1(անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 24092020-07-0138) հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով Հովհաննես Վաչագանի Հայրապետյանին պատկանող գույքային միավորների միավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 17-3/3:

2.Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 17-3/3 հասցեում  գտնվող, սեփականության իրավունքով  Հովհաննես Վաչագանի Հայրապետյանին պատկանող հողամասում  2020 թվականին ինքնակամ կառուցված 147.12 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և  3.55 քմ մակերեսով պարիսպը  ճանաչել օրինական:

3․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 60-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 388050 դրամ, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 24

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner