Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի հուլիսի 6-ին Էդվարդ Սաքոյանի և Անետա Թառոյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Էդվարդ Ամատունու Սաքոյանի և Անետա Հայկազի Թառոյանի դիմումը և թույլատրել նրանց Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 4-րդ փողոց, 68/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրենց պատկանող 07-029-0024-0043 կադաստրային համարի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24062020-07-0077) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացիներ Էդվարդ Սաքոյանից և Անետա Թառոյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: