Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 48 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 4-ի N 45 որոշմամբ հաստատված կարգը` որոշում եմ.
1.Բավարարել համայնքի մի շարք բնակիչների դիմումները և Եղվարդ համայնքի 2020 թվականի բյուջեի <<Սոցիալական պաշտպանություն>> ծրագրի 4729 հոդվածից հատկացնել ֆինանսական օգնություն՝ համաձայն հավելվածի:
2. Հարազատի թաղման ծախսերը հոգալու նպատակով Եղվարդ համայնքի 2020 թվականի բյուջեի <<Սոցիալական պաշտպանություն>> ծրագրի 4726 հոդվածից հատկացնել.
1) Արամայիս Զաքարյան - 100.0 (մեկ հարյուր) հազար դրամ.
2) Հովհաննես Մակարյան - 50.0 (հիսուն) հազար դրամ.
3) Միսակ Մանուկյան - 100.0 (մեկ հարյուր) հազար դրամ.
4) Վրեժ Հակոբյան - 100.0 (մեկ հարյուր) հազար դրամ: