Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է`
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը գյուղ Արագյուղ, 1-ին փողոց, 23 շենք հասցեում գտվող, համայնքային սեփականություն հանդիսացող Արագյուղ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շենքի 1-ին հարկի N 4 ( 4,5 քմ), N 5(4,5 քմ), N 6 (13,0 քմ), N 7(14,0 քմ), N 8(13,0 քմ), N 10(24,4 քմ) և N 11(12,5 քմ) սենյակները 2018 թվականի հուլիսի 1-ից 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով <<Արագյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոն>> ՊՈԱԿ-ին տրամադրելու վերաբերյալ:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին <<Արագյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոն>>ՊՈԱԿ-ի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: