Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի սեպտեմբերի 10-ին Մնացական Գեղամի Ղարիբյանի կողմից ներկայացված դիմումը`որոշում եմ.
1. Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 26-րդ փողոց 48 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մնացական Գեղամի Ղարիբյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10092019-07-0049) գույքային միավորի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները.
1) 0,0496 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 26-րդ փողոց, N 48.
2) 0,0500 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 26-րդ փողոց, N 48/1։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: