Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի օգոստոսի 13-ին Սեյրան Արամայիսի Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սեյրան Արամայիսի Հովհաննիսյանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 6-րդ փողոց 19 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0020-0127 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 25072019-07-0048) իրականացնել բնակելի տան և օժանդակ շինությունների կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Սեյրան Արամայիսի Հովհաննիսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: