Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 53
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈՎՈՒՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի N 01/15.1/4391-18 գրությունը և Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրը տեղափոխելու վերաբերյալ Զովունի գյուղի բնակիչ Արկադի Գալստյանի առաջարկությունը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.

1. Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի տեղափոխումը համարել ոչ նպատակահարմար:

2.Համայնքի ավագանու ֆինանսավարկային, բյուջետային, տնտեսական և ենթակառուցվածքային հարցերի մշտական հանձնաժողովին՝ համայնքի բոլոր բնակավայրերում իրականացնել ուսումնասիրություն վարչական ղեկավարների նստավայրերում ազատ սենյակների առկայության, զբաղեցված սենյակների նպատակային օգտագործման արդյունավետության, ինչպես նաև ազատ սենյակների հաշվառման և վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner