Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 1073-Ն որոշումը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը` Եղվարդ համայնքի Եղվարդ, Զորավան, Արագյուղ վարչական տարածքների ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնման շինարարական աշխատանքների համար համաֆինանսավորում կատարելու նպատակով <<Ջրային տնտեսություն ԾԻԳ>> ՊՀ-ին 2019 թվականի բյուջեից 11590.8 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ: |