Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 3 նիստի օրակարգը.
1) Եղվարդ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
2) Եղվարդ համայնքի Զովունի, Զորավան, Բուժական, Արագյուղ և Սարալանջ գյուղերի վարչական ղեկավարներին տրամադրվող վառելանյութի չափաքանակը սահմանելու մասին:
3) Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու մասին:
4) Համայնքային ենթակայության կրթական հաստատություններում տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին:
5) Եղվարդ համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին:
6) Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին ձևավորելու և կազմը հաստատելու մասին: |