Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով <<Սարալանջի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի գրությունը՝ նախակրթարանի 2-րդ խմբի համար ամսական 40.0 հազար դրամ հատկացնելու մասին, ինչպես նաև Բուժական գյուղի համար գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու նպատակով կատարվելիք ներդրման մնացած մասը հատկացնելու համար, հաշվի առնելով, որ բյուջեի ֆոնդային մասով պլանավորված <<հողի իրացումից մուտքեր>>-ի պլանը կատարվել է 26 տոկոսով, բայց կա կատարված կապիտալ ծրագրերի վճարման անհրաժեշտություն՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1. Եղվարդ համայնքի 2018 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 38795.0 հազար դրամ:
2. Բյուջեի 9.2-1 ծրագրի 4637 հոդվածի <<4440.0>> թիվը փոխարինել <<4600.0>> թվով:
3. Բյուջեի 4.2-1 ծրագրի 4657 հոդվածի <<6000.0>> թիվը փոխարինել <<12635.0>> թվով:
4. Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքերի <<0.0>> թիվը փոխարինել <<32000.0>> թվով:
5. Բյուջեի եկամտային մասի հողի իրացումից մուտքերի <<156800.0>> թիվը փոխարինել <<124800.0>> թվով: |