Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 19
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի, հաշվի առնելով համայնքի բնակչության սոցիալական վիճակը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 

1. <<Եղվարդի N 1 մանկապարտեզ>>, <<Զովունի մանկապարտեզ>>, <<Զորավանի մանկապարտեզ>>, <<Եղվարդի արվեստի դպրոց>>, <<Զովունիի երաժշտական դպրոց>>, <<Եղվարդի մշակույթի տուն>> և <<Զովունիի մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ների կողմից կատարվող ծառայությունների դիմաց հավաքագրվող տեղական վճարների համար սահմանել հետևյալ արտոնությունները.

1) <<Եղվարդի N 1 մանկապարտեզ>>, <<Զովունի մանկապարտեզ>>, <<Զորավանի մանկապարտեզ>>, <<Եղվարդի արվեստի դպրոց>>, <<Զովունիի երաժշտական դպրոց>>, <<Եղվարդի մշակույթի տուն>> և <<Զովունիի մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ներում վճարի 50 % զեղչ հաշմանդամ կամ ծնողազուրկ, չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների կամ նույն ընտանիքից ՀՈԱԿ հաճախող երեք և ավելի երեխաների (մեկ երեխայի համար) կամ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած և զոհված զինվորական ծառայողների ընտանիքների երեխաների համար:

2. Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 25-ի <<Եղվարդ համայնքում տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին>> N 36 որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԹԵԼՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner