Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է` 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲԸ-ին մալուխներ անցկացնելու նպատակով Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հենասյուներից 10-ը 3 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
2.Յուրաքանչյուր հենասյան համար վարձավճար սահմանել <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲԸ-ի համար ամսական 200 դրամի չափով, գույքի վարձակալության ընդհանուր ամսական վճարը` 2000 դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲԸ-ի հետ կնքել գույքի վարձակալության մասին պայմանագիր:
4. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2019 թվականի սեպտեմբերի 11-ի <<Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ համաձայնություն տալու և վարձավճարի չափ սահմանելու մասին>> N 62 որոշումը: |