Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Հաստատել համայնքի ավագանու 2018 թվականի մայիսի 31-ի N 5 նիստի օրակարգը.
1) համայնքային սեփականություն հանդիսացող գույքն օտարելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին:
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունի համայնքի ավագանու 2017 թվականի հունիսի 12-ի N 61 որոշման մեջ լրացում կատարելու մասին:
3) Եղվարդ համայնքի ավագանու 2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
4) Եղվարդ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 59 որոշման մեջ լրացում կատարելու մասին: |