Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34 և 35 կետերով սահմանված պայմաններով, ուղղակի վաճառքի միջոցով 468566,8 դրամ ընդհանուր գնով օտարել Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 39-րդ փողոց, թիվ 55-4/1-1 հասցեում գտնվող, 07-029-0036-0136 կադաստրային համարի տակ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,00507հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և նրա վրա առկա 41,0 քմ արտաքին մակերեսով շինությունը կառուցապատումն իրականացրած անձին: |