Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34, 35 կետերով սահմանված պայմաններով, ուղղակի վաճառքի միջոցով 461864 դրամ ընդհանուր գնով օտարել Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 11-րդ փողոց, 1-ին նրբանցք, 100-2/1-1 հասցեում գտնվող, 07-029-0019-0105 կադաստրային համարի տակ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.0096 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և նրա վրա առկա 5,3 քմ մակերեսով պարիսպը ճանաչել կառուցապատումն իրականացրած անձին: |