Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34 և 35 կետերով սահմանված պայմաններով, ուղղակի վաճառքի միջոցով 1796340 դրամ ընդհանուր գնով օտարել քաղաք Եղվարդ, Գագարինի փողոց, թիվ 44 հասցեում գտնվող, 07-004-0116-0026 կադաստրային համարի տակ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,0611 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և նրա վրա առկա 121,1 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 11,7 քմ պարիսպը կառուցապատումն իրականացրած անձին: |