Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի N 186-Ն հրամանը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Եղվարդ համայնքի Զովունի գյուղի կադաստրային քարտեզի 07-029-0037-0045 ծածկագրից 0,00153 հա, 07-029-0037-0053 ծածկագրից 0,00310 հա և 07-029-0037-0055 ծածկագրից 0,00439 հա մակերեսով, անճշտության արդյունքում որպես քաղաքացու սեփականություն փոխանցված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման այլ հողատարածքները ճանաչել որպես համայնքային սեփականություն: |