Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34, 35 կետերով սահմանված պայմաններով, ուղղակի վաճառքի միջոցով 282079 դրամ ընդհանուր գնով օտարել Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 11-րդ փողոց, 85-1/6 հասցեում գտնվող, 07-029-0043-0100 կադաստրային համարի տակ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.00558 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և նրա վրա առկա 5,7 քմ մակերեսով պարիսպը կառուցապատումն իրականացրած անձին: |