Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2019 թվականի N 953

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի օգոստոսի 21-ին Կարեն Ղարիբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.

 

1.Բավարարել Կարեն Էդիկի Ղարիբյանի դիմումը և թույլատրել  նրան   գյուղ Զովունի,  16-րդ փողոց, թիվ 15 հասցեում գտնվող,  սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0002-0037 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 03042017-07-0016) իրականացնել բնակելի տան և պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն: 

2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։

 3.Պահանջել քաղաքացի Կարեն Էդիկի Ղարիբյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ`                            Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

21 օգոստոսի 2019
ք.Եղվարդ