Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, (0224) 2-11-10, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 2020 թվականի N 49

ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ  

 Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34,35 և 35.1 կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեբերի 27-ի N 103 որոշմամբ տրված համաձայնությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կառույցն իրականացրած անձը` Գեղամ Սիմոնյանը, ընդունել է ուղղակի վաճառքի միջոցով կառույցը ձեռք բերելու վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.

1.Ուղղակի վաճառքի միջոցով Գեղամ Սարգսի Սիմոնյանին օտարել քաղաք Եղվարդ, Ազատամարտիկների թաղամաս 8-րդ փողոց, 1/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության վկայական N 12122019-07-0110) 0,07416 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 2180304 դրամ, հողամասի վրա կառուցված 60.3 քմ մակերեսով պարիսպը  և 8.55 քմ մակերեսով աստիճանահարթակը 289170 դրամ արժեքով:

2. Ձևավորված վաճառքի գնին հավելել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 դրամ, վաճառքի ընդհանուր արժեքը սահմանել 2495474դրամ:

3.Լիազորել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի բնապահպանության, գյուղատնտեսության և հողօգտագործման վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Բաբկեն Բեգլարյանին (անձնագիր՝ AR0548458, տրված 2017 թվականի դեկտեմբերի 26-ին  046-ի կողմից) Եղվարդ համայնքի ղեկավարի անունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացի Գեղամ Սարգսի Սիմոնյանի հետ կնքել  առքուվաճառքի պայմանագիր:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

24 հունվարի 2020
ք.Եղվարդ