Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 օգոստոսի 2020 թվականի N 909

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի օգոստոսի 4-ին Սոս Կամսարի Աբրահամյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.

1.Բավարարել քաղաքացի Սոս Կամսարի Աբրահամյանի դիմումը և հաստատել Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոց, թիվ 233 հասցեում գտնվող 07-029-0092-0029 կադաստրային համարի հողամասում 2019 թվականի հուլիսի 1-ին N 125 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և իջևատան փոփոխված նախագծով  շինարարության թույլտվություն:

2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>>  օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

05 օգոստոսի 2020
ք.Եղվարդ