Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2019 թվականի N 951

ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ  

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ  կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի օգոստոսի 21-ին Գառնիկ Լևիկի Ասատրյանի կողմից ներկայացված դիմումը`որոշում եմ.

1. Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 9-րդ փողոց N 78-1/3 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20082019-07-0078) և Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 9-րդ փողոց N 78-1/3-1 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23042018-07-0009) հասցեներում  գտնվող, սեփականության իրավունքով Գառնիկ Լևիկի Ասատրյանին պատկանող գույքային միավորների միավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորին տրամադրել հետևյալ հասցեն` Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 9-րդ փողոց N 78-1/3:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ`                            Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

21 օգոստոսի 2019
ք.Եղվարդ