Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, (0224) 2-11-10, yeghvard.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ՕԳՈՍՏՈՍԻ 2020թվականի N 915

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ  

 Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ, 18-րդ կետերի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Ռուստամ Մհոյանի կողմից 2020 թվականի հուլիսի 27-ին Եղվարդ համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, ԱՁ Հարություն Բելլույանի կողմից տրված եզրակացությունը, և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ. 

1. Եղվարդ համայնքի Զովունի գյուղի 07-029-0012-0017 կադաստրային համարի տակ գտնվող, սեփականության իրավունքով Ռուստամ և Խանմզար Մհոյաններին պատկանող հողամասում 2020 թվականին ինքնակամ կառուցված 13.49 քմ  արտաքին մակերեսով մառանը, 83.40 քմ արտաքին մակերեսով ամառային խոհանոցը և 18.71 քմ պարիսպը ճանաչել օրինական : 

2. Եղվարդ համայնքի Զովունի գյուղի 07-029-0012-0017 կադաստրային համարի տակ  գտնվող, սեփականության իրավունքով Ռուստամ և Խանմզար Մհոյաններին  պատկանող հողամասին և շինություններին տրամադրել հետևյալ հասցեն` Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 2-րդ փողոց, N 22:

3․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 60-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 267072 դրամը չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Եղվարդ