Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, (0224) 2-11-10, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 օգոստոսի 2020 թվականի N 910

ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի օգոստոսի 5-ին Արտաշես Ղարիբյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը,  որ հողամասի և շինությունների գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.

1.Գյուղ Զովունի, 16-րդ փողոց, 1-ին նրբանցք, 33 հասցեում գտնվող,  Արտաշես Էդիկի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող 07-029-0202-0015 կադաստրային համարի 0,1 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասի  գործառնական նշանակությունը փոփոխել արդյունաբերական արտադրական:

2.Հողամասի վրա առկա 195.22 քմ  արտաքին մակերեսով անասնաշենքի  գործառնական նշանակությունը՝ արտադրամասի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

05 օգոստոսի 2020
ք.Եղվարդ